Մատչելիության հղումներ

Աֆղանստանում սպանվել են Քանդահարի ոստիկանապետն ու հետախուզության ղեկավարը


Աֆղանստանում սպանվել են հարավային Քանդահար շրջանի ոստիկանապետն ու հետախուզության ղեկավարը, որոշ հաղորդումների համաձայն՝ նաև նահանգապետը, ինչն ըստ պաշտոնյաների, մեծ հարված է Արևմուտքի աջակցությունը վայելող կառավարությանը:

Հարձակումը, որի պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան ահաբեկչական խմբավորումը, իրականացվել է կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ:

Տեղից «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, պաշտոնյաները սպանվել են իրենց իսկ թիկնապահների կողմից, երբ անվտանգության հարցերի շուրջ հանդիպում են անցկացրել ամերիկացի զինվորականների հետ նահանգապետի առանձնատանը:

Թալիբան շարժման խոսնակը հայտարարել է, թե իրենց գլխավոր թիրախը եղել է Աֆղանստանում Ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Սքոթ Միլլերը: Վերջինս չի տուժել, սակայն հանդիպմանը մասնակցող երկու ամերիկացի զինվորականներ հրազենային վիրավորում են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG