Մատչելիության հղումներ

Հունաստանի վարչապետը վերահաստատել է հանձնառությունը Մակեդոնիայի անվանափոխության շուրջ ձեռք բերված համաձայնությանը


Հունաստանի վարչապետը հայտարարել է, թե հանձնառու է Մակեդոնիայի անվանափոխության շուրջ ձեռք բերված համաձայնությանը, չնայած այս հարցով բանակցող արտգործնախարարը երեկ հրաժարական է տվել:

«Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը՝ երաշխավորելու այս պատմական համաձայնագրի իրագործումը», - հայտարարել է Ալեքսիս Ցիպրասը:

Տասնամյակներ շարունակված տարաձայնություններից հետո՝ այս ամռանը, պաշտոնական Աթենքն ու Սկոպյեն փաստաթուղթ էին ստորագրել, որով առաջարկվում է Մակեդոնիան վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն: Համաձայնագիրը, սակայն, մինչ օրս Մակեդոնիայում չի վավերացվել և լուրջ ընդդիմության է հանդիպել ազգայնականների կողմից:

«Կոչ եմ անում նրանց առաջ գնալ, քանի որ այլ հնարավորություն չեն ունենալու», - հայտարարել է Հունաստանի առաջնորդը:

Վիճահարույց այս հարցի պատճառով Աթենքը արգելափակում է Մակեդոնիայի անդամակցությունը Եվրամիությանն ու Հյուիսիսատլանտյան դաշինքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG