Մատչելիության հղումներ

ԵՄ գագաթնաժողովից հետո չորս երկրների առաջնորդները երեկոն անցկացրել են Բրյուսելի հրապարակում՝ գարեջրի սեղանի շուրջ


Գերմանիայի, ֆրանսիայի, Լյուսքեմբուրգի ու Բելգիայի առաջնորդները երեկ երեկոյան՝ Եվրամիության հերթական ու ծանր գագաթնաժողովից հետո, որոշել են լիցքաթափվել ու հարյուրավոր զբոսաշրջիկների նման, երեկոն անցկացնել Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ գարեջրի սեղանի շուրջ:

«Շատ հաճելի ժամանակ անցկացրինք, քաղաքական գործիչներ լինելով՝ մենք նաև սովորական մարդիկ ենք», - առավոտյան պատմել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետտելը՝ խոստովանելով, որ ինքն է փակել հաշիվը՝ տոնելու իր հաղթանակը վերջին ընտրություններում ու վերընտրությունը վարչապետի պաշտոնում:

Գերմանական լրատվամիջոցներն այս առթիվ հիշել են Անգելա Մերկելի օգոստոսյան այցը Երևան, որի ընթացքում կանցլերն ու վարչապետ Փաշինյանը երեկոյան շրջայց էին արել Երևանի կենտրոնում՝ լուսանկարվելով ու զրուցելով անցորդների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG