Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան լքում է պաշտոնը այս տարվա նոյեմբերին սիրիական, իրանական և ռուսական ուժերի առաջխաղացման ֆոնին:
Դե Միստուրան հոկտեմբերի 17-ին է հայտարարել իր հրաժարականի մասին՝ այն հիմնավորելով բացառապես անձնական պատճառներով:
Դե Միստուրան նաև ավելացրել է, որ չնայած Ասադի ուժերի առաջխաղացմանը տևական խաղաղություն հնարավոր չէ ապահովել, եթե Ասադը չնդունի ՄԱԿ-ի կողմից առաջարկվող խաղաղության պայմանները։