Ռուսաստանի քննչական կոմիտեն Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունի քրեական գործը նախ հարուցել էր ահաբեկչություն հոդվածով, սակայն ժամեր անց այն վերաորակվել է սպանույան հոդվածի: Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ասել է, որ շենքի ներսում հրաձգություն և պայթյուն է իրականացրել այդ քոլեջի 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը: Նա այնուհետև ինքնասպանություն է գործել: Քոլեջի տեսախցիկների ձայնագրուփյուները ցույց են տվել, որ նա շենք է մտնում հրացանը ձեռքին: Նախնական վարկածով մետաղի կտորներով լցված ինքնաշեն պայթուցիկը գործի է դրվել քոլեջի ճաշարանում:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը "Россия-24" հեռուստաընկերության եթերում ասել է, որ պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել տուժածների ընտանիքների անդամներին: Կերչ են ուղևորվել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ղրիմում ուժեղացվել է ռազմավարական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ Ղրիմը Ռուսաստանին միացնող կամրջի անվտանգության հսկողությունը:
Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ է հայտարարվել: