Մատչելիության հղումներ

Նոր հրթիռակոծություններ Գազայի հատվածի ու Իսրայելի միջև


Պաղեստինցիների հրթիռային հարձակումներից տուժել է Իսրայելի հարավում, պաղեստինյան Գազայի հատվածից 40 կմ հեռավորության վրա գտնող Բերշեբա քաղաքը: Հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա:

Պատասխան հարվածով Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի թիրախներին: Գազայի հատվածի առողջապահական համակարգի պաշտոնյաները հայտնել են, որ Իսրայելի հարվածներից մեկ պաղեստինցի է զոհվել «Համաս»-ի ռազմական ճամբարում, ևս հինգ մարդ վիրավորվել է:

Իսրայելի ու Գազայի հատվածի սահմանային լարվածությունը վերջին ամիսներին աճել է՝ պաղեստինցիների ինքնաշեն հրթիռներով Իսրայելի տարածքը ռմբակոծելու հետևանքով:

Եգիպտացի միջնորդները փորձում էին կողմերի միջև երկարաժամկետ հրադադարի համաձայնության հասնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG