Մատչելիության հղումներ

Կերչի պոլիտեխնիկան քոլեջում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ


Շտապօգնության մեքենաները դեպքի վայրում
Շտապօգնության մեքենաները դեպքի վայրում

Ղրիմի արևելքում գտնվող Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան:

«Նովոստ»-ի գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները, հաղորդում է, որ շենքի ներսում գազ է պայթել, որի հետևանքով 10 մարդ է զոհվել, մոտավորապես 40-ը վիրավորվել են:

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը ևս վկայակոչելով անանուն աղբյուրները, հաղորդել է, որ 70 մարդ է տուժել, որոնցից մի քանիսը զոհվել են:

Ակնանատեսները հայտնում են, որ շենքի մոտ բժշկական շատ մեքենաներ կան: Ըստ որոշ լուրերի, պայթյունը տեղի է ունեցել քոլեջի սրճարանում:

Կերչի պոլիտեխնիկական քոլեջը պետական բյուջետային ուսումնական հաստատություն է, որի հիմնադիրը Ղրիմում Ռուսաստանի կրթության նախարարությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG