Երեկ 65 տարեկանում քաղցկեղից վախճանվել է Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենը:
Նա «Ֆորբս» հանդեսի ի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 44-րդն էր: Նա հավաքել է արվեստի ստեղծագործությունների, ինչպես նաև բացառիկ հին ավտոմեքենաների և օդանավերի հսկայական հավաքածու:
Բիլ Գեյթսը և Փոլ Ալենը Microsoft ընկերությունը հիմնադրել են 1975 թվականին: Գեյթսի հետ վեճերից հետո Ալենը 1983 թվականին հեռացել է ընկերությունից, սակայն պահպանել է Microsoft-ի արժեթղթերի իր հսկայական բաժինը:
Այս տարվա հոկտեմբերին Ալենը խոստովանել է, որ 2009 թվականից բուժվում է քաղկեղից: «Ինձ թվում էր, որ հիվանդությունբը նահանջել է, հույս ունեմ, որ այս անգամ էլ կհաղթահարեմ»,- ասել է Ալենը:
Ինչպեսև Գեյտսը, Ալենը նույնպես մեծ գումարներ է հատկացրել գրադարանների զարգացմանը, բարեգործական, գիտական և մշակութային ծրագրերին: Նա մոտավորապես 1 և կես միլիարդ դոլար է տրամադրել այդ նպատակով և խոստացել է իր ամբողջ հարստության կեսը փոխանցել բարեգործությանը: