«Մաշինա վրեմենի» (Машина времени) ռուսական ռոք-խումբը 2019 թվականի հունիսի 29-ին ելույթ կունենա Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» մարզադաշտում:
Համերգը տեղի կունենան խմբի 50-ամյակին նվիրված հյուրախաղերի շրջանակում: Այդ մասին այսօր ասել է խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը:
«Առայժմ դժվար է խոսել համերգի մանրամասն ծրագրի մասին, սակայն մենք շատ ենք ուզում, որ այն տարբերվի սովորական համերգից, մենք ուզում ենք, որ դա իսկական տոն դառնա»,- ասել է Մակարևիչը:
Նրա փոխանցմամբ, հոբելյանական հյուրախաղերն աննախադեպ կլինեն, խմբի համերգները տեղի կունենան ոչ միայն Ռուսաստանում, խորհրդայհին նախկին երկրներում, Արևմտյան Եվրոպայում և Ասիայում, այլև Ամերիկայում:
Հյուրախաղերը մեկնարկելու են 2019 թվականի ապրիլին: Առաջին հինգ համերգները նախատեսված են Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Վլադիվոստոկում և Խաբարովսկում:
Ապա «Մաշինա վրեմենի» խումբը կմեկնի Տաշքենդ, Ալմաաթիի և Աստանա:
Խմբը ստեղծվել է 1969 թվականին Մոսկվայում: Հիմնադիրը և երգերի մեծ մասի հեղինակը երգիչ և կիթառահար Անդրեյ Մակարևիչն է:
վերջին ժամանակաշրջանում Մակարևիչի հետ խմբում մշտապես հանդես են գալիս բաս-կիթառահար և ստեղնահար Ալեքսանդր Կուտիկովը և հարվածող Վալերի Եֆրեմովը:
Տարբեր տարիներին խմբում հանդես են եկել խմբի համահիմնադիր հարվածող Սերգեյ Կավագոեն, կիթառահար և ստեղնահար Եվգենի Մորգուլիսը, ստեղնահար Պյոտր Պոդգորոդեցկին, ստեղնահար Ալեքսանդր Զայցևը, կիթառահար և ստեղնահար Անդրեյ Դերժավինը և այլ երաժիշտներ:
«2019 թվականը շատ լարված կլինի, ընթերցում եմ մեզ հրավերներ արդեն ուղարկած քաղաքների ցուցակը և վախ է առաջանում»,- այսօր խոստովանել է Մակարևիչը: