Մատչելիության հղումներ

Amnesty International-ը դատապարտել է ակտիվիստի գնդակահարության դաժան բեմականացումը


Օլեգ Կոզլովսկի, արխիվ
Օլեգ Կոզլովսկի, արխիվ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ինգուշեթիայում ակտիվիստին առևանգելու, ծեծի ենթարկելու և դրանից հետո գնդակահարություն բեմականացնելու աղաղակող միջադեպը:

Ըստ Amnesty International-ի, Օլեգ Կոզլովսկին այցելել է Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագաս, որտեղ նպատակ ուներ հետևել զանգվածային բողոքներին, որոնք տեղի են ունեցել ի պատասխան հարևան Չեչնիայի հետ սահմանները փոփելու որոշման:

Մագասում հոկտեմբերի 6-ին երկու դիմակավորված քաղաքացիներ, ովքեր ներկայացել են որպես անվտանգության ծառայության աշխատակիցներ, Կոզլովսկուն առևանգել են, դաժան ծեծի են ենթարկել, սպառնացել են բռնաբարել, ապա ատրճանակի փողը պահել են ծոծրակին և ասել, թե հիմա գնդակահարելու են:

Այդ մարդիկ Կոզլովսկուց պահանջել են դառնալ անվտանգության մարմիններին տեղեկություններ փոխանցող անձ, սակայն նա մերժել է պահանջը:

Դրանից հետո այդ մարդիկ Կոզլովսկուն հասցրել են Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազ և օդակայանի մոտ ազատ են արձակել:

Նրան բաց թողնելուց առաջ այդ մարդիկ ասել են. - «Երբեք չհամարձակվես վերադառնալ Ինգուշեթիա և գոնե մեկ տող գրել»:

Այդ մասին Կոզլովսկին հաղորդել է իր Թվիթերի էջում: Գրառման համաձայն, այդ դիմակավորված մարդիկ նաև ասել են, թե կսպանեն Կոզլովսկու երեխաներին, եթե նա համարձակվի տեղեկություն հրապարակել իր հետ պատահած միջադեպի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG