Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Չեխիա


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով արխիվ

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վաղը քառօրյա այցով մեկնում է Չեխիա:

Նախարարը հանդիպելու է իր չեխ պաշտոնակից Լյուբոմիր Մետնարին, ինչպես նաև Չեխիայի ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավարներին:

Ըստ «Թուրան»-ի, կողմերը քննարկելու են ռազմական ասպարեզում Ադրբեջանի և Չեխիայի համագործակցության հեռանկարը:

«Թուրան»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի զինված ուժերն ունեն չեխական արտադրության Dana տեսակի հրետանային համակարգեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG