Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում հեղեղումների զոհ է դարձել առնվազն 10-ը մարդ


Փրկարարները տարհանում են հեղեղումներից տուժած Օդի շրջանի բնակիչներին, Տրեբ, 15-ը հոկտեմբերի, 2018թ.
Փրկարարները տարհանում են հեղեղումներից տուժած Օդի շրջանի բնակիչներին, Տրեբ, 15-ը հոկտեմբերի, 2018թ.

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Օդի շրջանում հորդառատ անձրևներից առաջացած աննախադեպ հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 11-ը մարդ:

Իշխանությունների փոխանցմամբ, տեղումները մի քանի ժամում գերազանցել են երեք ամսվա նորմը:

Օդեի շրջանում մեծ թվով ճանապարհներ ամբողջությամբ փակ են, ավերվել են տներ, կան ծանր վնավածքներ ստացած մարդիկ:

Բնակիչներից շատերը վարարած Օդ գետից փրկվելու համար ստիպված բարձրացել են տների տանիքներ: Նրանց պետք է տարհանեն ուղղաթիռներով, քանի որ նավակներով այդ տներին մոտենալ այսօր հնարավոր չէ:

Բոլոր դպրոցները փակ են: Իշխանությունները բնակիչներին կարգադրել են մնալ տներում: Տրեբ ավանում Օդի ջրի մակարդակը հասել է 7 մետրի, ինչն, ըստ օդերևութաբանների, ամենաբարձր ցուցանիշն է 1891 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG