Կիևը հաղորդել է, որ Ուկրաինայի արևելքում անցած 24 ժամվա ընթացքում ռուս անջատականների հետ բախումներում սպանվել է 1, վիրավորվել 2 ուկրաինացի զինծառայող:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, անջատականները 24 ժամվա ընթացքում 37 անգամ խախտել են հրադադարը՝ կիրառելով գնդացիրներ, նռնականետեր և հրետանի: Ըստ ուկրաինական կողմի, 2 անջատական սպանվել է, ևս 6-ը վիրավորվել է:
Ռուսական կողմն, իր հերթին, պնդում է, թե ուկրաինացիներն են 33 անգամ խախտել հրադադարը, ընդ որում կիրառելով նույն զինատեսակները:
Ուկրաինայի արևելքում 2014 թվականինց մեկնարկած պատերազմի ընթացքում այսօրվա դրությամբ սպանվել է ավելի քան 10-ը հազար 300 մարդ:
Ռուսաստանը բռնակցել և իր կազմն է ներառել Ղրիմի թերակղզին, իսկ Ուկրաինայի արևելքում անջատականները հսկողության տակ են պահում Դոնեցկի և Լուգանսկի շրջանները:
Հակամարտության կարգավորումը պետք է կատարվի Մինսկի համաձայնագրով: Կողմերը 2014 և 2015 թվականներին հրադարադ են կնքել, սակայն այն բազմիցս խախտվել է: