Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Պակիստանի հետ սահմանին առևանգել են Իրանի 14 զինծառայողների, որոնց թվում են Հեղափոխական գվարդիայի և անվտանգության մարմինների անդամներ:
ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, «առևանգումը տեղի է ունեցել Սիստան-Բալուջիստանի նահանգի Լուլակդանի շրջանում առավոտյան ժամը 4-ից 5-ի սահմաններում: Հարձակումն իրականացրել ահաբեկիչները»:
ԻՌՆԱ-ն չի նշում, թե ահաբեկչական որ խմբավորումն է առևանգել իրանցի զինծառայողներին: