Մատչելիության հղումներ

Իտալիան ԵՄ-ին կառաջարկի ֆինանսավորել Ռուսաստանի փոքր և միջին բիզնեսը


Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե, արխիվ
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե, արխիվ

Իտալիան այս շաբաթ Բրյուսելում կայանալիք Եվրամիության ղեկավարների հավաքում կառաջարկի վերագանգնել ռուսաստանյան փոքր և միջին բիզնեսի ֆինանսնավորման հնարավորությունը:

Հռոմից ստացված հաղորդագրության համաձայն, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հոկտեմբերի 18-ին գործընկերներին կդիմի Եվրոպական ներդրումների բանկի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջոցներով ռուսաստանյան փոքր և միջին բիզնեսին սատարելու նախաձեռնությամբ:

Կոնտեի համոզմամբ, նպատակահարմար է վերականգնել համագործակցության ձևաչափը, որը գործել է նախքան 2014 թվականին սահմանված պատժամիջոցները:

Բրյուսելի աղբյուրները նշում են, որ Եվրամիության լիդերները հոկտեմբերի 18-ին դժվար թե ընդունեն այդ առաջարկը, սակայն կարող են դրան հավանություն տալ դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում, որի օրակարգում կլինի Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու խնդիրը:

Հռոմը նկատել է տվել, որ հավանություն կտա երկարաձգմանը, եթե Եվրամիությունն ընդունի դրան զուգհեռ ռուսական փոքր և միջին բիզնեսին աջակցելու տարբերակը:

Եվրոպական միությունը 2014 թվականին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել ի պատասխան Ղրիմի բռնակցման և Մոսկվայի կողմից Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականներին ցուցադրվող աջակցության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG