Գերմանիայի ոստիկանությունը հայտնում է, որ այսօր Քյոլն քաղաքի գլխավոր կայարանի դեղատանը տղամարդը գերեվարել է կնոջը:
Քիչ անց դեպքի վայր են ժամանել իրավապահները և փրկարար ծառայությունները:
Հաղորդվում է, որ հատուկ գործողությունների արդյունքում հանցագործը ծանր վիրավորվել է, իսկ գերեվարված կինը թեթև վնասվածք է ստացել, նա անհրաժեշտ բուժօգնություն է ստանում:
Միջադեպի դրդապատճառներն ու այլ մանրամասներ հայտնի չեն: Ոստիկանական հատուկ գործողությունները շարունակվում են: