Մատչելիության հղումներ

Ստամբուլի Շիշլի շրջանի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի Հրանտ Դինքի անունով


Հրանտ Դինք, արխիվ

Ստամբուլի Շիշլի վարչական շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցն այսուհետ կկոչվի «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ, պոլսահայ անվանի հրապարակախոս, մտավորական Հրանտ Դինքի անունով:

«Ակօս»-ի փոխանցմամբ, Ստամբուլի քաղաքապետարանի հոկտեմբերի 5-ին կայացած նիստում, քննարկվել և ընդունվել է քաղաքի վարչական շրջանների ղեկավարությունների կողմից որոշ փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջարկված նախագիծը:

Ըստ այդմ, անվանափոխվել են Ստամբուլի մի շարք վարչական շրջանների շուրջ 90 փողոցներ:

Որոշ փողոցներ վերանվանվում են հայտնի գործիչների անուններով, որոնց թվում են 1993 թվականին սպանված հայտնի լրագրող Ուղուր Մումջուն, հանրահայտ դերասան Մյունիր Օզքուլը, նշանավոր արձակագիր Յաշար Քեմալը և այլք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG