Մատչելիության հղումներ

Բավարիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Քրիստոնեա-սոցիալական միությունը ստացավ քվեների 35.5 տոկոսը


Գերմանիայի կանցլերը, Բավարիայի պետնախարարն ու Քրիստոնեա-սեցիալական միության նախագահը Բեռլինում, արխիվ
Գերմանիայի կանցլերը, Բավարիայի պետնախարարն ու Քրիստոնեա-սեցիալական միության նախագահը Բեռլինում, արխիվ

Բավարիայում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության դաշնակիցները՝ Քրիստոնեա-սոցիալական միությունը թեև առաջատար է, սակայն գրանցել է վատթարագույն արդյունքը 1950 թվականից ի վեր՝ ստանալով քվեների ընդամենը 35.5 տոկոսը։

Այսպիսով վերջին տասնամյակների իշխող կուսակցությունը կորցրեց մեծամասնությունը խորհրդարանում և այժմ ստիպված է կոալիցիա կազմել:

Երկրորդ տեղում են Կանաչները՝ ստանալով ձայների մոտ 18 տոկոսը:

Առաջին անգամ խորհրդարան է անցել «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը, որի հետ սակայն, Մերկելի դաշնակիցները բացառում են համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG