Մատչելիության հղումներ

Հայաստանի առանձին շրջաններում այսօր հնարավոր է թույլ անձրև. ԱԻՆ


Տեսարան Երևանից
Տեսարան Երևանից

Հոկտեմբերի 15-ից 17-ը Հայաստանի առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-ից 4 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի 23-ից 25, երեկոյան 18-ից 20 աստիճան տաքություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG