Մատչելիության հղումներ

Կանադայի վարչապետը «շատ արդյունավետ» է որակել հայաստանյան հանդիպումները


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շատ արդյունավետ է որակել հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Նոր թափ ենք հաղորդում զբոսաշրջությանը և առևտրին», - գրել է Կանադայի վարչապետը Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ հրապարակելով իր և վարչապետ Փաշինյանի համատեղ լուսանկարը:

Թրյուդոն Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին մասնակցելու, և գրառում է արել նաև այդ մասին:

«Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարության, բազմազանության, գենդերային հավասարության և բոլորի համար բարենպաստ տնտեսական աճի խթանման ուղղությամբ», - նշել էր նա:

Երևանում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը երիտասարդ առաջնորդը բարձր էր գնահատել նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական փոփոխությունները, պնդելով, թե դրանք օրինակ են դարձել ողջ աշխարհի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG