Պաշտոնական այցով Երևանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կանադայի վարչապետը ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրում և ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ: Ապա Թրյուդոն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում կատարեց հուշամատյանում:
Կանադայի վարչապետը նաև անվանական եղևնի տնկեց հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Կանադան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած շուրջ երեք տասնյակ երկրների թվում է:
Նշենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ երկիր է այցելում Կանադայի ղեկավարը: