Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի ԱՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել օգտագործել երկրի նախագահի գրքում նկարագրված թեյերը


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ

Թուրքմենստանի առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել օգտագործել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած` «Թուրքմենստանի բուժիչ բույսերը» գրքում նկարագրված թեյերը, վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը՝ հայտնում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը:

Ըստ Թուրքմենստանի նախագահի, բուժիչ է հատկապես մասրենին, դաղձը, երիցուկը:

Թուրքմենական կառավարությունը քաղաքացիներին հորդորել է նաև օդափոխել սենյակները, ազգային ճաշատեսակներին ավելացնել սխտոր, պղպեղ, ինչպես նաև հաճախ լվանալ ձեռքերը:

Նախագահ Բերդիմուհամեդովը վերջին 10 տարվա ընթացքում իր անունով հրապարակել է ավելի քան 40 գիրք, այդ թվում՝ 10 հատորից բաղկացած աշխատությունը՝ նվիրված երկրի բուժիչ բույսերին:

Մյուս գրքերում նախագահը գրում է ձիերից, միջազգային քաղաքականությունից, հայրենասիրությունից: Թուրքմենական լրատվամիջոցներն այդ գրքերից ամեն օր հատվածներ են ընթերցում իրենց լսարանի համար:

Թուրքմենստանում վերջին տարում տնտեսական դժվարությունների պատճառով ավելի քան 100 տոկոսով թանկացել է դեղորայքը, նկատվում է նաև դեղերի և վիրակապերի պակաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG