Մատչելիության հղումներ

Քանյե Ուեսթը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ


ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը Նյու Յորքի Trump Tower-ում հանդիպում է ռեփեր Քանյե Ուեսթի հետ, 13-ը դեկտեմբերի, 2018թ․

Աշխարհահռչակ երաժիշտ և դիզայներ, հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ով հայտնի է Դոնալդ Թրամփին իր աջակցությամբ, նախօրեին այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ:

Օվալաձև սենյակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նաև Թրամփի դուստր Իվանկան և փեսան՝ Ջարեդ Քուշները:

Երկարաշունչ ելույթի ընթացքում աշխարհահռչակ ռեփերը խոսել է իր քաղաքական հայացքներից, պարզաբանել, թե ինչու ընտրությունների ժամանակ չի աջակցել Հիլարի Քլինթոնին:

«Մարդիկ ակնկալում են, որ եթե դու աֆրոամերիկացի ես, ուրեմն աջակցում ես դեմոկրատներին», - ասել է Քանյե Ուեսթը, ով հանդիպման էր եկել կարմիր գլխարկով՝ վրան գրված Թրամփի նախընտրական «Ամերիկան կրկին մեծ դարձնել» կարգախոսը:

Երաժիշտը Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել է Ամերիկայում արդյունաբերության վերականգնմանը, բանտային բարեփոխումներին առնչվող հարցեր: Ուեսթը նաև խոսել է իր հավակնոտ ծրագրերից մեկի մասին՝ հայտարարելով, թե մտադիր է Apple ընկերության հետ համատեղ ստեղծել iPlane 1 հարմարավետ էկոօդանավեր:

Ամերիկյան լիբերալ մեդիայում քննադատության ալիք է բարձրացրել, մասնավորապես, Սպիտակ տանը հանդիպման ժամանակ Ուեսթի արած այն դիտարկումը, թե «հեռուստաշոուների ընթացքում Թրամփին վատ դրության մեջ դնելով՝ մենք ինքներս ենք վատ տեսք ստանում»: «Նա մեր նախագահն է, և մենք պետք է օգնենք նրան: Մենք պետք է Ամերիկային վերադարձնենք աշխատատեղերը, այլ ոչ թե արտադրենք Չինաստանում», - ասել է ամերիկացի ռեփերը` ցանկություն հայտնելով գրկել Թրամփին․ - «Սիրում եմ այս տղային, թողեք գրկեմ նրան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG