Սերբիան չեղարկել է Իրանի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմը, երբ մտավախություն է առաջացել, որ որոշ իրանցիներ համակարգը օգտագործում են Եվրոպա մշտական բնակության տեղափոխվելու համար:
Բելգրադն ու Թեհրանը ազատ վիզային ռեժիմի մասին համաձայնություն էին ձեռք բերել 2017 թվականի օգոստոսին:
Ազատականացումից հետո ավելի քան 15 հազար իրանցիներ են այցելել Սերբիա: Սերբական լրատվամիջոցները հաղորդել են, որ Բելգրադի և Թեհրանի միջև կատարվող ուղիղ չվերթների ժամանակ օդանավերը Սերբիա են մտնում առանց ազատ տեղերի, բայց դատարկ են վերադառնում:
Միգրանտներին աջակցող կազմակերպությունները նշում են, որ իրանցի այցելուներից շատերը տեղափոխվել են դեպի Արևմտյան Եվրոպա կամ ապաստան խնդրել: