Մատչելիության հղումներ

Մակրոն․ «Շատ երջանիկ եմ, որ Հայաստանում եմ այսօր»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Երևան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, 11-ը հոկտեմբերի, 2018թ․

«Ես երբեք նման մեկնաբանություններ չեմ անում»․ - այսպես արձագանքեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը «Ազատության» հարցին, թե ի՞նչ տպավորություն ունի Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

«Ես քաղաքականության մասին հետևյալ տեսակետն ունեմ․ պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին, պետք է գործել, աշխատել, տեսլական ունենալ և գործել համաձայն այդ տեսլականի», - հայտարարեց Մակրոնը:

«Շատ երջանիկ եմ, որ Հայաստանում եմ այսօր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սա շատ կարևոր իրադարձություն է, առաջին անգամ է, որ այստեղ նման միջոցառում է անցկացվում: Առավոտյան արդեն խոսեցի դրա նշանակության մասին․․․ Ու հիմա էլ շատ երջանիկ եմ, որ Շառլ Ազնավուրի կենտրոնում էինք՝ սա հարգանքի տուրք է նրա նկատմամբ», - ասաց Ֆրանսիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG