Մատչելիության հղումներ

Նոր ձերբակալություններ ռուսաստանցի ֆուտբոլիստների խուլիգանության գործով


Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներ Ալեքսանդր Կոկորին և Պավել Մամաև, արխիվ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներ Ալեքսանդր Կոկորին և Պավել Մամաև, արխիվ

Ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Ալեքսանդր Կոկորինի կրտսեր եղբորը՝ Կիրիլ Կոկորինին, ինչպես նաև ծեծկռտուքի մասնակից ևս երկու կասկածյալի: Ավելի վաղ ձերբակալված ֆուտբոլիստներ Պավել Մամաևին ու Ալեքսանդր Կոկորինին մինչև յոթ տարվա ազատազրկում է սպառնում: Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջադրվել է հոդվածի ավելի ծանր մասը՝ խմբի կողմից կատարված դիտավորյալ խուլիգանություն:

Հոկտեմբերի 8-ին նրանք խուլիգանական արարքներ էին կատարել Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա գնացքում, իսկ Մոսկվայի կենտրոնում ծեծի ենթարկել սրճարաններից մեկի հաճախորդներին, որոնցից մեկը առևտրի ու արդյունաբերության նախարարության վարչության պետ է: Փողոցում նրանք հարձակվել էին հեռուստահաղորդավար Օլգա Ուշակովայի վարորդի վրա, ով գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Պավել Մամաևը «Կրասնոդար» ակումբից է, իսկ Ալեքսանդր Կոկորինը՝ «Զենիթ» ակումբից: Նրանք ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ են ու համարվում են Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից: Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության համաձայն՝ նրանց որակազրկում է սպառնում:

Ուրբաթ օրը դատարանը լսելու է երկու ֆուտբոլիստների նկատմամբ խափանման միջոցը ընտրելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG