Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ու Էմանյուել Մակրոնն այցելել են «Ազնավուր» կենտրոն


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այցելել են Երևանի կենտրոնում գտնվող ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կեցավայր։

«Ազնավուր» կենտրոնում ճարտարապետ Արիս Ադամյանը՝ ներկայացնելով շենքի վերակառուցման նախագիծը, ասաց, որ այնտեղ գործելու է ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Ազնավուրի կյանքին և նրա անցած ճանապարհին, ինչպես նաև կրթամշակութային կենտրոն, որտեղ կդասավանդվեն կինո, երաժշտություն և ֆրանսերեն։

Շենքում շրջայցից հետո, երկու երկրների նախագահները հանդես կգան ելույթներով։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG