Տասնյակ ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի տարեկան համաժողովում, որն անցկացվում է Ինդոնեզիայի Բալի կղզում:
Ակտիվիստները պահանջում են չեղարկել ֆինանսական այդ կառույցների ծրագրերը, որը նրանց կարծիքով խախտում է մարդու իրավունքները:
Պաստառներ պահած ակտիվիստները կարճատև ելույթներ են ունեցել Բալիի միջազգային համագումարների կենտրոնում:
Ինդոնեզիայի համաժողովին մասնակցելու համար այս շաբաթվա մեջ Բալի են ժամանելու աշխարհի երկրների առաջնորդները: Ակտիվիստները հայտարարում են, որ ֆինանսական կառույցների ուշադրության կենտրոնում պետք է լինի աղքատությունը, կարիքավոր մարդիկ, այլ ոչ թե էլիտար խավը: