Մատչելիության հղումներ

Դոնբասում հրադադարը խախտվել է, հակամարտ կողմերը մեղադրում են միմյանց


Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է, որ երկրի արևելքում ռուսամետ անջատականների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով երկու զինվոր է զոհվել, ևս երեքը վիրավորվել են:

Ըստ հաղորդագրության, անջատականների շարքում վեց զոհ և մեկ տասնյակ վիրավոր կա: Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսամետ անջատականների կողմից հրադադարը խախտվել է 28 անգամ:

Ռուսամետ անջատականները, իրենց հերթին հաղորդում են, որ ուկրաինական կառավարական զորքերը հրադադարը խախտել են 25 անգամ: Ըստ նրանց, տուժածներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG