Մատչելիության հղումներ

«Խնդրում եմ հոկտեմբերի 11-12-ը հնարավորինս զերծ մնալ Երևանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց». Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներն՝ խնդրելով հոկտեմբերի 11-ին և 12-ին հնարավորինս զերծ մնալ Երևանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց։

«Սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 11-ը և 12-ը Հայաստանում հայտարարված են ոչ աշխատանքային օրեր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ:

Վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնը, դեպի կենտրոն տանող մի շարք փողոցներ, ՄՀՀ-ին հարակից մի շարք փողոցներ փակ են լինելու երթևեկության համար:

Խնդրում եմ հոկտեմբերի 11-ին և 12-ին հնարավորինս զերծ մնալ Երևանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց՝ հատկապես Կենտրոնին և ՄՀՀ-ին հարակից փողոցներում:

Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար: Իսկ հոկտեմբերի 11-ի երեկոյան հրավիրում եմ համերգի՝ Հանրապետության հրապարակում:

Խնդրում եմ համերգի վայր գալ ժամը 16.00-ից՝ մետրոյով: Ժամը 19-ին սկսվող համերգից հետո տեղի է ունենալու DJ party՝ ֆրանսիայից ժամանած դիջեյների մասնակցությամբ», - ֆեյսբուքյան իր էջում հրել է վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG