Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը


Նիկոլ Փաշինյանը դիմավորում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզհամերգային համալիրում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը դիմավորում են պատվիրակությունների ղեկավարներին։

Հայաստանում են կազմակերպության անդամ ավելի քան 70 երկրների պատվիրակություններ։ 38 երկիր ներկայացված է երկրի վարչապետի, կամ նախագահի մակարդակով։

Գագաթնաժողովին կմասնակցեն նաև երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Թերևս առաջին անգամ է, որ Հայաստանում նման միջազգային, մեծամասշտաբ միջոցառում է անցկացվում։

Երեկ «Ազատության» հարցին ի պատասխան Փաշինյանը հույս էր հայտնել, որ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում կնպաստի մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG