Մատչելիության հղումներ

Էմանյուել Մակրոնն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նրան ուղեկցում էին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը։

Մակրոնը նաև հուշահամալիրի Հիշողության պուրակում եղևնի տնկեց։

Ֆրանսիան օրենքի ուժով և բանաձևով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, անգամ նախաձեռնություն կար քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն ընդունված փաստաթուղթը մերժվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից Մակրոնը կուղևորվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ նախքան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագթնաժողովի մեկնարկը նա կմասնակցի Ֆրանկոֆոնիայի շրջանակում ընտանեկան լուսանկարի ստեղծման արարողությանը։

Նշենք, որ Մակրոնը Հայաստանում է նաև պետական այցով։ Նա առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG