Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ: Այս մասին Ֆեյսբուքում գրել է արտգործնախարարության արդեն նախկին խոսնակ Տիգրան Բալայանը:
Տիգրան Բալայանը, ով մեկ տասնամյակ ԱԳՆ մամուլի քարտուղարն էր, մեկ շաբաթ առաջ նշանակվեց Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: