«Գազպրոմ»-ը հաջորդ տարի կվերսկսի Թուրքմենստանից բնական գազի ներմուծումը, որը դադարեցվել էր երեք տարի առաջ, հայտարարել է էներգետիկ հսկայի ղեկավարը:
Երեկ Աշգաբադ այցի ժամանակ Թուրքմենստանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում «Գազպրոմ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ հաջորդ տարվա սկզբին արդեն ակնկալում է գնումների վերականգնում, որոնք դադարեցվել էին գնի հետ կապված անհամաձայնությունների պատճառով։
Ռուսաստանը թուրքմենական գազի առաջատար ներմուծողներից էր, վերջին տասնամյակում, սակայն, նրան փոխարինեց Չինաստանը:
Թուրքմենստանից և Կենտրոնական Ասիայի այլ երկրներից գազի համեմատաբար էժան ներմուծումը հնարավորություն տվեց Ռուսաստանին ավելացնել երկնագույն վառելիքի արտահանումը Եվրոպա։