Բուլղարիայում հեռուստալրագրող Վիկտորիա Մարինովայի սպանության գործով նոր կասկածյալ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում են բուլղարական լրատվամիջոցները:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը այսօր նախատեսում է մամուլի ասուլիս անցկացնել, որի ընթացքում ակնկալվում է, որ կհրապարակվեն այս կալանքի հետ կապված մանրամասներ, հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն:
Ըստ լրատվամիջոցների՝ Գերմանիայում ձերբակալված կասկածյալը 20-30 տարեկան բուլղարացի է: Նա ենթադրաբար լքել է Բուլղարիան հոկտեմբերի 7-ին և ժամանել Գերմանիա, որտեղ ապրում է իր մայրը: