Մատչելիության հղումներ

Աֆղանստանում սպանվել է անվտանգության ուժերի 13 զինծառայող


Աֆղանստանի անվտանգության ուժերի բարձրաստիճան հրամանատար, գեներալ Ֆաքիր Մոհամադ, արխիվ
Աֆղանստանի անվտանգության ուժերի բարձրաստիճան հրամանատար, գեներալ Ֆաքիր Մոհամադ, արխիվ

Աֆղանստանում թալիբների գրոհի ընթացքում սպանվել է անվտանգության ուժերի առնվազն 13 ծառայող:

Գրոհը տեղի է ունեցել հյուսիսում գտնվող Ջավջանի նահանգի Քոշ Թեփա շրջանում:

Նահանգի ոստիկանության պետ, գեներալ Ֆաքիր Մոհամադը հայտնել է, որ մարտի ընթացքում վիրավորվել է 10 զինծառայող, սպանվել է 30 թալիբ զինյալ, ևս 19-ը վիրավորվել է: Նրա հավաստմամբ՝ բանակը հետ է մղել թալիբների գրոհը:

Թալիբների խոսնակ Զաբիբուլահ Մուջահիդը հայտարարել է, որ այդ շարժումն է պատասխանատվություն ստանձնում անվտանգության ուժերի վրա հարձակման համար:

«Թալիբան»-ը և «Իսլամական պետություն»-ը վերջին ժամանակաշրջանում ակտիվացրել են ահաբեկչական գործողությունները, ինչը բացատրվում է հոկտեմբերի 20-ին Աֆղանստանում կայանալիք համապետական՝ խորհրդարանական ընտրությունների հանգամանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG