Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն փոխվարչապետ Ավինյանի հետ հանդիպումը կառուցողական է որակում


Այսօր երեկոյան ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները՝ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը կառավարությունում հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։

Համբարձումյանը չասաց՝ արդյոք կողմ են դեկտեմբերին անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ, բայց փոխվարչապետ Ավինյանի հետ հանդիպումը որակեց կառուցողական և արդյունավետ։

Նշենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը համատեղ հուշագիր ստորագրեցին` 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG