Մատչելիության հղումներ

Անհրաժեշտ է քաջալերել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին հանդես եկող պատգամավորներին. Փաշինյան


Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:

«Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ», - գրել է վարչապետը:

Նշենք, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը կողմ են արտահայտվել պատգամավորներ Գևորգ Կոստանյանն ու Արման Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG