Մատչելիության հղումներ

Կարասին. Թբիլիսին չի ցանկանում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ


Վրաստանի և Հարավային Օսիայի փաստացի սահմանը Դվանի գյուղում, արխիվ
Վրաստանի և Հարավային Օսիայի փաստացի սահմանը Դվանի գյուղում, արխիվ

«Վրաստանի իշխանությունները շարունակում են խուսափել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից, շարունակում են [Ռուսաստանի հանդեպ] թշնամական քաղաքականություն վարել միջազգային հարթակներում, ակտիվորեն մասնակցում են Ռուսաստանի զսպմանն ուղղված ՆԱՏՕ-ի ռազմավարությանը», - մոսկովյան «Իզվեստիա» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Մոսկվայում չեն բացառում Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարը: «Դրա գործնական իրականացումը, սակայն, դյուրին չէ: Գլխավոր խոչընդոտը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է», - նշել է Կարասինը:

Վրաստանը Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականի մարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG