Մատչելիության հղումներ

Հրապարակվել են տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները

Այսօր հրապարակվել են տնտեսագիտության ասպարեզում 2018 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Նոբելյան հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` Շվեդիայի պետական բանկի կողմից Ալֆրեդ Նոբելի հիշատակին սահմանված այս մրցանակին են արժանացել ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Նորդհաուսը և Փոլ Ռոմերը: Նրանք հեղինակավոր մրցանակը ստացել են «շուկայական տնտեսության, նորագույն տեխնոլոգիաների և կլիմայական փոփոխությունների կապը մոդելավորելու համար», նշված է Նոբելյան հանձնաժողովի կայքում:

77-ամյա Ուիլյամ Նորդհաուսը Յեյլի համալսարանի պրոֆեսոր է, 1977-79 թվականներին նա եղել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերին կից գործող Տնտեսական խորհրդականների խորհրդի անդամ:

63-ամյա Փոլ Ռոմերը Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր է, 2016-18 թվականներին աշխատել է որպես Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ: Ռոմերն իր հետազոտություններում պնդում է, որ երկարաժամկետ կտրվածքով տնտեսական աճի գլխավոր շարժիչ ուժեր են հանդիսանում զարգացած գիտությունն ու մարդկային կապիտալը:

XS
SM
MD
LG