Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների պետքարտուղարը գոհ է Հյուսիսային Կորեա այցից


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չոն Ունը ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին Փհենյանում, 7-ը հոկտեմբերի, 2018թ․
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չոն Ունը ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին Փհենյանում, 7-ը հոկտեմբերի, 2018թ․

ԱՄՆ Պետդեպարտամնետի ղեկավարը հաջողված է որակում կիրակի օրը Փհենյան կատարած իր կարճատև այցը:

Մայք Փոմփեոյի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ միջազգային դիտորդներին հնարավորություն կտրվի այցելել հյուսիսկորեական միջուկային օբյեկտներ: «Դա հնարավոր կդառնա մի շարք տեխնիկական հարցերի լուծումից հետո», - հայտարարել է Փոմփեոն:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնն ու Փհենյանը նաև բավական մոտ են Դոնալդ Թրամփի և Կիմ Չոն Ունի երկրորդ հանդիպման կազմակերպմանը: «Ամենակարևորը այն է, որ երկու ղեկավարներն էլ համոզված են, որ առաջիկա գագաթնաժողովի ընթացքում հնարավոր է լուրջ առաջընթաց արձանագրել», - նշել է Մայք Փոմփեոն:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չոն Ունի առաջին հանդիպումը կայացել է այս տարվա հունիսի 12-ին Սինգապուրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG