Մատչելիության հղումներ

Զովունիում հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին


Այսօր առավոտյան Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում էլ նշվում է, որ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ, նախնական տվյալներով Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։

Ոստիկանության հաղորդագրությունից նաև պարզ է դառնում, որ որոշակի կապ կա Ղարագյոզյանի մահվան, և նախօրեին Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների միջև, որոնց հետևանքով, հիշեցնենք, սպանվել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, իսկ քաղաքացի Սարգիս Ավագյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. ֊ «Երեկ, Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG