Մատչելիության հղումներ

Լատվիայի խորհրդարանական ընտրություններում առաջին տեղում ռուսամետ կուսակցությունն է


Լատվիայում հոկտեմբերի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով՝ առաջին տեղում ռուսամետ համարվող «Համաձայնություն» կուսակցությունն է: Այն ստացել է ընտրողների քվեների մոտավորպես 20 տոկոսը: Երկրորդ տեղում (14,5 տոկոս) "KPV LV" կուսակցությունն է, երրորդում՝ «Նոր պահպանողական» կուսակցությունը (13,5 տոկոս): Ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարել ու խորհրդարան են անցել յոթ կուսակցություններ ու դաշինքներ:

Նոր պահպանողականների առաջնորդը պատրաստակամություն է հայտնել կոալիցիա կազմելու բանակցություններ վարել մյուս ուժերի, բացառությամբ «Համաձայնություն» կուսակցության հետ: Իսկ «Համաձայնության» ղեկավար, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ասել է, թե առանց իրենց կուսակցության «կայուն ու կենսունակ կոալիցա կազմելու որևէ կոմբինացիա հնարավոր չէ»: Այդ կուսակցության քննադատները պնդում են, որ այն կապեր ունի Կրեմլի հետ, վկայակոչելով «Համաձայնության» և Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև 2009-ին ստորագրված համաձայնագիրը: Նիլ Ուշակովն ասել է, թե այդ համաձայնագիրը վերջերս չեղարկվել է:

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Լատվիան 270 կիլոմետր երկարությամբ սահման ունի Ռուսաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG