Մատչելիության հղումներ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները


Երեկ երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները, քննարկվել է նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես՝ Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG