Մատչելիության հղումներ

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն


Այսօր Բարսելոնայում մահացել է օպերային հայտնի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Նա 85 տարեկան էր: Երգչուհու մահվան մասին հաղորդել է հիվանդանոցի մամուլի խոսնակը: Հանրահռչակ երգչուհին հանդես է եկել Եվրոպայի և Նյու Յորքի հեղինակավոր թատրոններում: Մոնսերատ Կաբալյեն համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը:

2013-ի ամռանը և 2014-ի աշնանը նա երկու անգամ այցելել էր Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել էր «Պատվո շքանշանով»՝ համաշխարհային երգարվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG