Մատչելիության հղումներ

Հայոց եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ է կատարվում Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան կարգ՝ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար:

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12.00-ից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի, հնչեցվել են Երևանի բոլոր եկեղեցիների, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ և Մասիսի Ս. Թադեոս եկեղեցիների զանգերը և կատարվել է Հոգեհանգստյան կարգ:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը կանցկացվի Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Լամորի համայնքում:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG