Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կարգադրել է չեղարկել ալկոհոլային խմիչքի վաճառքի սահմանափակումները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոշտ քննադատության է ենթարկել երկրում ալկոհոլային խմիչքի վաճառման նոր կարգը, որը կառավարությունը ներդրել է ալկոհոլիզմի դեմ պայքարի նպատակով:

«Ես հիշում եմ, թե ինչպես էին անցնում կոմսոմոլական հարսանիքներն առանց ալկոհոլի. թեյնիկի մեջ գինի, օղի էին լցնում և՛ ղեկավարները, և՛ ենթակաները, և՛ կուսակցական գործիչները, խմում և ժպտում էին այդ «ոչ-սպիրտային օրենքների օրոք», - նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն և համոզմունք հայտնել, որ գիշերային ժամերին ալկոհոլի վաճառքի արգելքը կշրջանցեն բոլորը:

Բելառուսի կառավարությունը փորձում է սահմանափակել ալկոհոլի վաճառքը և այդ ուղղությամբ հոկտեմբերի 1-ից երկրի մի շարք քաղաքներում արգելք է սահմանել գիշերային ժամերին՝ 23։00-ից հետո ալկոհոլային խմիչքների վաճառքը։

Ալեքսանդր Լուկաշենկոն անմիջապես կարգադրել է չեղարկել սահմանափակումները՝ հայտարարելով, որ «ալկոհոլի դեմ պայքարի դեմ պետք է գտնել ավելի արդյունավետ ձևեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG