Պաշտոնական Բաքուն հերքում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կիրիլովի պնդումները, թե Ադրբեջանի տարածքում Պենտագոնի կողմից վերահսկվող բիոլոգիական լաբորատորիա է գործում:
«Ադրբեջանի տարածքում գոյություն չունի որևէ լաբորոտորիա վերահսկվող այդ պետության կողմից»,- ըստ «Թուրան» գործակալության, ասվոած է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից վերջին օրերին հայտարարել են, թե ԱՄՆ բիոլոգիական զենք է մշակում և փորձարկումներ իրականացնում մի շարք հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, Ուկրաինայում, Ուզբեկստանում:
Ռուսաստանցի զինվորականները, մասնավորապես, պնդում են, որ Ադրբեջանում այդպիսի 8 լաբորատորիա է գործում։