Առնվազն 13 մարդ է զոհվել Ռուսաստանի Տվեր քաղաքում՝ ավտոբուսի և երթուղային տաքսու բախման հետևանքով, 17 հոգի տարբեր վնասվածքներ են ստացել:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ավտովթարը տեղի է ունեցել Տվեր-Ռժև մայրուղու վրա:
Հաղորդվում է, որ տեղում աշխատում են փրկարարները, դեպքի վայր է ժամանել նաև Տվերի նահանգապետ Իգոր Ռուդենյան: