Մատչելիության հղումներ

Գարեգին Բաղրամյանը՝ էներգետիկայի նախարար, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի նախարար


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Գարեգին Բաղրամյանին էներգետիկայի և բնական պաշարների, Հակոբ Արշակյանին՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, և Ֆելիքս Ցոլակյանին՝ արտակարգ իրավիճակների նախարարներ նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները: Հրամանագրերի տեքստերը հրապարակված են նախագահի պաշտոնական կայքէջում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 3-ի հրամանագրերով Աշոտ Հակոբյանը ազատվել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Արթուր Գրիգորյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Հրաչյա Ռոստոմյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG